շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զելենսկին հեռացրել է Ուկրաինայի դեսպանին Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուոլեսի պատճառով

Զելենսկին հեռացրել է Ուկրաինայի դեսպանին Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուոլեսի պատճառով

Վլադիմիր Զելենսկին այսօր աշխատանքից հեռացրել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոյին, որն ավելի վաղ քննադատել էր Զելենսկուն։
 
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դիվանագետն անառողջ սարկազմ է անվանել Բեն Ուոլեսի հասցեին Ուկրաինայի նախագահի խոսքերը։
 
Ավելի վաղ Ուոլեսը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է ավելի երախտապարտ լինի Արևմուտքի կողմից տրամադրվող օգնության համար: Զելենսկին, նրա հայտարարությունը մեկնաբանելով, ասել էր, որ կարող է ամեն առավոտ շնորհակալություն հայտնել Ուոլեսին։
 
Պրիստայկոն հուլիսի 13-ին դատապարտել էր Զելենսկու պատասխանը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին՝ պետության ղեկավարի սարկազմն անառողջ անվանելով:

  • Կիսվել: