կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Զելենսկին հայտնել է Չինաստանի նախագահի հետ հանդիպելու ցանկության մասին՝ քննարկելու Պեկինի առաջարկները

Զելենսկին հայտնել է Չինաստանի նախագահի հետ հանդիպելու ցանկության մասին՝ քննարկելու Պեկինի առաջարկները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ծրագրում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ Պեկինի առաջարկները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

Զելենսկին ասել է, որ առաջարկն ազդանշան է, որ Չինաստանը ներգրավված է խաղաղության որոնման գործընթացում:

Չինաստանի ծրագիրը կոչ է անում խաղաղ բանակցություններ սկսել և հարգել երկրների ինքնիշխանությունը:

Չինաստանի իշխանությունները մինչ այժմ հրապարակայնորեն չեն արձագանքել նախագահի հետ հանդիպում ունենալու Զելենսկիի ցանկությանը։

Հատկանշական է, որ Ռուսաստանը ողջունել է Չինաստանի խաղաղության առաջարկները։

  • Կիսվել: