շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Զելենսկին հայտարարել է Ուկրաինային ԵՄ տանող ճանապարհին Սլովակիայի աջակցության մասին

Զելենսկին հայտարարել է Ուկրաինային ԵՄ տանող ճանապարհին Սլովակիայի աջակցության մասին

Սլովակիան աջակցում է Ուկրաինային Եվրամիություն տանող ճանապարհին։ Այս մասին Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է УНИАН-ը:

Նշվում է, որ Զելենսկին, մասնավորապես, ասել է. «Ես տեղեկացրեցի նախագահ Թրամփի հետ երեկվա մեր զրույցի, Վճռականների կոալիցիայի առաջնորդների հետ աշխատանքի, Եվրոպայի ճարտարապետության անվտանգության մասին, որոնք ցանկանում են մոտեցնել խաղաղությունը և երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը։ Եվ Սլովակիան անմասն չի մնում։ Վարչապետը խոսել է Չինաստանում իր շփումների մասին։ Առանձին և կարևոր հարց է Եվրոպայի էներգետիկ անկախությունը։ Ռուսական նավթը, ինչպես ռուսական գազը, ապագա չունի»:

  • Կիսվել: