կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Զելենսկին գնում է Գերմանիա եւ Ֆրանսիա

Զելենսկին գնում է Գերմանիա եւ Ֆրանսիա

Վլադիմիր Զելենսկին ուրբաթ մեկնելու է Գերմանիա եւ Ֆրանսիա՝ հանդիպելու կանցլեր Օլաֆ Շոլցի եւ նախագահ Էմանուել Մակրոնի հետ, տեղեկացրել են Ուկրաինայի նախագահի աշխատասենյակում։

Ելիսեյան պալատը արդեն հաստատել է հանդիպման մասին լուրը, որտեղ ստորագրվելու է երկկողմ համաձայնագիր անվտանգության ոլորտում համագործակցության մասին։ Ավելի վաղ նման համաձայնագիր ստորագրվել էր Ուկրաինայի եւ Բրիտանիայի միջեւ։

Զելենսկին նաեւ շաբաթ օրը հանդես կգա Մյունխենի անվտանգության համաժողովում եւ մի քանի հանդիպումներ կունենա, այդ թվում ԱՄՆ փոխնախագահի հետ։

«Նախատեսված են բանակցություններ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի, Չեխիայի նախագահ Պետր Պավելի, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութեի եւ այլ ղեկավարների հետ»,- նշվել է Ուկրաինայի նախագահի աշխատասենյակի հայտարարությունում։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: