կիրակի, հոկտեմբեր 2
2 / 10 / 2022
Զելենսկին Ղրիմի բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ռուսական ռազմական օբյեկտներից

Զելենսկին Ղրիմի բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ռուսական ռազմական օբյեկտներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում կոչ է արել Ռուսաստանին բռնակցված Ղրիմի բնակիչներին ռմբակոծության սպառնալիքների պատճառով չմոտենալ ռուսական ռազմական օբյեկտներին։

«Ամեն օր և ամեն գիշեր մենք ականատես ենք լինում պայթյունների մասին նոր տեղեկությունների այն տարածքում, որը ժամանակավորապես գրավված է օկուպանտների կողմից։ Ես հիմա խնդրում եմ մեր ողջ ժողովրդին Ղրիմում, մյուս օկուպացված շրջաններում, լինել շատ զգույշ։ Խնդրում եմ չմոտենալ ռուսական բանակի ռազմական օբյեկտներին և բոլոր այն վայրերին, որտեղ նրանք պահում են զինամթերք և տեխնիկա, որտեղ պահում են իրենց շտաբը», – ասել է Զելենսկին։

Զելենսկին նաև ասել է, որ Ղրիմում Ուկրաինայի զինված ուժերի թիրախներն են ռուսների ռազմական ենթակառուցվածքը, զինամթերքի պահեստները, տեխնիկայի կայանատեղիները և հրամանատարական կետերը։

  • Կիսվել: