ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Զելենսկին Դոնբասի բնակիչներին կոչ է արել դուրս գալ տարածաշրջանից

Զելենսկին Դոնբասի բնակիչներին կոչ է արել դուրս գալ տարածաշրջանից

Ուկրաինայի կառավարությունը Դոնեցկի մարզի բնակիչների պարտադիր տարհանում է սկսում ջեռուցման սեզոնի սկսվելուց առաջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ կոչ է արել մարդկանց հեռանալ Դոնեցկի մարզից, ինչպես նաև ընդգծել է, որ կառավարությունը դրա համար ամեն ինչ կկազմակերպի: Այս մասին հուլիսի 30-ին հայտարարել է երկրի ղեկավարն իր տեսաուղերձում։

«Այնտեղ հարյուր հազարավոր մարդիկ են, տասնյակ հազարավոր երեխաներ։ Շատերը, ովքեր հրաժարվում են հեռանալ, բայց դա, իրոք, պետք է անել, այս որոշումը միևնույն է պետք է ընդունել։ Հավատացեք ինձ»,- Interfax-ի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ ասել է նա։

Նա կոչ է արել ուկրաինացիներին խոսել նրանց հետ, ովքեր գտնվում են Դոնբասի մարտական գործողությունների գոտում և համոզել նրանց դուրս գալու անհրաժեշտության մեջ:

«Դոնեցկի մարզից պարտադիր տարհանման մասին կառավարական որոշում կա։ Ամեն ինչ կազմակերպվում է, ամբողջական ուղեկցում, ամբողջական օգնություն. Պետք է միայն որոշում հենց մարդկանցից։ Գնացեք, մենք կօգնենք»,- ասել է Զելենսկին։

  • Կիսվել: