ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զելենսկին Բայդենին առաջարկել է կազմակերպել եռակողմ հանդիպում՝ Պուտինի մասնակցությամբ

Զելենսկին Բայդենին առաջարկել է կազմակերպել եռակողմ հանդիպում՝ Պուտինի մասնակցությամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին առաջարկել է եռակողմ բանակցություններ կազմակերպել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, տեղեկացնում է iz.ru-ն։

Երմակը Ատլանտյան խորհրդում քննարկման ժամանակ, մասնավորապես, նշել է. ՛՛Նախագահ Զելենսկին առաջարկել է նախագահ Բայդենին, և մենք կարծում ենք, որ դա կարող է իմաստալից լինել, կազմակերպել եռակողմ հանդիպում՝ գուցե տեսակոնֆերանսի միջոցով՝ նախագահ Բայդենի, նախագահ Զելենսկու և նախագահ Պուտինի միջև՛՛:

Նա հավելել է, որ իրենք դեռ սպասում են ռուսական կողմի պատասխանին:

Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել է որ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա գագաթնաժողովի վերաբերյալ առաջարկներ ամերիկյան կողմից չեն ստացվել:

  • Կիսվել: