շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Զելենսկին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել

Զելենսկին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում, տեղեկացնում է ՛՛Ուկրինֆորմը՛՛:

՛՛Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստին հնչեցված հայտարարությունների կապակցությամբ ես հրատապ խորհրդակցություններ անցկացրեցի Էմանուել Մակրոնի եւ Օլաֆ Շոլցի հետ եւ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ հրավիրեցի՛՛,-նշված է թվիթերյան էջում:

՛՛Ուկրինֆորմը՛՛ հայտնել է. ՛՛Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույց կանցկացվի։ Սկիզբը՝ մոտավորապես ժամը 21.00-ին։ Հեռարձակումը տեղի կունենա Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջին՛՛:

«Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ Լուգանսկի եւ Դոնեցկի շրջանների ժամանակավոր օկուպացված տարածքներում (այսպես կոչված «ԴԺՀ» եւ «ԼԺՀ») անօրինական զինված կազմավորումների ղեկավարներ Դենիս Պուշիլինը եւ Լեոնիդ Պասեչնիկը կոչ են արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել կեղծ հանրապետությունների անկախությունը»,- նշում է «Ուկրինֆորմ»-ը։

Հիշենենք` ՌԴ նախագահը քիչ առաջ ՌԴ քաղաքացիներին ուղղված իր հեռուստաուղերձում հայտարարեց չճանաչված հանրապետությունները ճանաչելու իր որոշման մասին` խնդրելով Դաշնային ժողովին վավերացնել երկու հանրապետությունները ճանաչող փաստաթղթերը, ինչպես նաև բարեկամության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը։

Նշենք, որ Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:

 

 

 

  • Կիսվել: