ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Զելենսկին ավարտել է այցը Վաշինգտոն․ Բայդենը հայտարարել է 200 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին

Զելենսկին ավարտել է այցը Վաշինգտոն․ Բայդենը հայտարարել է 200 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոն իր այցն ավարտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում երկու ղեկավարներն էլ նշել են ԱՄՆ-ի կողմից Կիևին ռազմական օգնության տրամադրման կարևորությունը։ 

Ասուլիսի ընթացքում Բայդենը Կոնգրեսին կոչ է արել «գործել» և Զելենսկիին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն երես չի թեքի Ուկրաինայից։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է ռազմական օգնության նոր փաթեթի մասին՝ 200 միլիարդ դոլարի չափով՝ չնայած հետագա ռազմական օգնության ճակատագիրը մնում է անհայտ։

Բանն այն է, որ Կոնգրեսը չի հաստատել Ուկրաինային լրացուցիչ ռազմական աջակցության՝ Սպիտակ տան ներկայացրած նոր փաթեթը։ Հանրապետականները փաթեթի հաստատման դիմաց պահանջում են ԱՄՆ-ում ներգաղթի և ապաստանի տրամադրման հարցերում բարեփոխումներ իրականացնել։ 110 միլիարդ դոլարի փաթեթն ընդգրկում է 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, ինչպես նաև ֆինանսական միջոցների հատկացում Իսրայելին և օգնություն Գազային։

Բայդենի հետ համատեղ ասուլիսում Զելենսկին շնորհակալություն է հայտարարել աջակցության համար, նաև հույս է հայտնել, որ Կոնգրեսի դեմոկրատները և հանրապետականները կաջակցեն Ուկրաինային։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ հնարավոր չի համարում տարածքային որևէ փոխզիջում՝ Ռուսաստանի դեմ հակամարտության կարգավորման համար։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությանը, Բայդենը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ն, անկասկած, կլինի Ուկրաինայի ապագայում», սակայն մինչ այդ պետք է այնպես անել, որ Ուկրաինան հաղթի պատերազմում։

ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից առաջ Զելենսկին այցելել էր ԱՄՆ կոնգրես և հանդիպումներ անցկացրել երկու կուսակցությունների սենատորների, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնի հետ։

  • Կիսվել: