շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զելենսկին անվանել է Վիլնյուսի հանդիպումների իր 3 առաջնահերթությունները

Զելենսկին անվանել է Վիլնյուսի հանդիպումների իր 3 առաջնահերթությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը լրագրողներին ասել է, թե որոնք են լինելու հուլիսի 12-ի հանդիպումների առաջնահերթությունները։ 

«Կարծում եմ՝ այսօր կան երեք առաջնահերթ հարցեր։ Առաջինը զինամթերքի նոր փաթեթներն են ռազմադաշտում մեր բանակին աջակցելու համար․․․ Երկրորդը, կարծում եմ, հրավերն է ՆԱՏՕ․ մենք ցանկանում ենք «նույն էջի վրա լինել» բոլորի հետ», - ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ ինչպես իրենք են հասկանում, այդ հրավերը կլինի այն ժամանակ, երբ «անվտանգային միջոցառումները թույլ տան»։

«Եվ երրորդ, մենք այսօր կքննարկենք և կպայքարենք հանուն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների՝ ՆԱՏՕ-ի ճանապարհին», - եզրափակել է Զելենսկին

 

  • Կիսվել: