շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Զելենսկիին գողացել են և փոխարինել նմանակով»․Ռադայի ընդդիմադիր պատգամավոր

«Զելենսկիին գողացել են և փոխարինել նմանակով»․Ռադայի ընդդիմադիր պատգամավոր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին փոխարինել է նմանակը. այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր Իլյա Կիվան։

«Նախագահ Զելենսկին իրական չէ, Զելենսկիին գողացել են և փոխարինել նմանակով», - գրել է Կիվան:

Այսպիսով, նա մեկնաբանեցլ է Ուկրաինայի նախագահի վերջերս արած հայտարարությունը, թե ռուսներն ու ուկրաինացիները «հաստատ մեկ ժողովուրդ չեն»: Իր գրառմանը Կիվան կցել է Զելենսկիի մասնակցությամբ մի տեսանյութ, որն արվել է դեռ մինչ նրա նախագահ դառնալը: Տեսանյութում Ուկրաինայի ապագա ղեկավարը ռուսներին և ուկրաինացիներին անվանում է «եղբայրական ժողովուրդներ»:

«Մենք նույն գույնը, նույն արյունն ունենք, բոլորս հասկանում ենք միմյանց, անկախ լեզվից», - բացատրում է Զելենսկին տեսանյութում: 

«Ահա և իրական Զելենսկին, որի օգտին մենք քվեարկել ենք և որն ինչ-որ տեղ անհետացել է»,-գրել է Կիվան:

  • Կիսվել: