հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Զելենսկիի հայրենի քաղաքում բողոքում են էլեկտրաէներգիայի անջատումների դեմ

Զելենսկիի հայրենի քաղաքում բողոքում են էլեկտրաէներգիայի անջատումների դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայրենի քաղաքի՝ Կրիվոյ Ռոգի բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացրել էլեկտրաէներգիայի անջատումների դեմ, տեղեկացնում է Ռիա Նովոստին։

Նշվում է, որ դժգոհ մարդիկ հավաքվել են քաղաքային խորհրդի շենքի առջև և խոչընդոտում են երթևեկությանը։

Ցուցարարներն էլեկտրաէներգիայի անջատումների գրաֆիկներն անարդար են համարում և պահանջում են կարգուկանոնի վերականգնում։

Ուկրաինայում էլեկտրաէներգիայի զանգվածային, մի քանի ժամ տևողությամբ անջատումները սկսվել են հոկտեմբերի 10-ին: Իշխանությունները հայտնել են էլեկտրացանցերին և կոմունալ ծառայություններին հասցված վնասների մասին: Իրավիճակը կայունացել է հոկտեմբերի 11-ին, սակայն անջատումների գրաֆիկները վերականգնվել են հոկտեմբերի 13-ին:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: