ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Զելենսկիի գրասենյակը պատասխանել է հարցին, թե արդյոք Ուկրաինայում վախենում են ընտրություններում Թրամփի հաղթանակից

Զելենսկիի գրասենյակը պատասխանել է հարցին, թե արդյոք Ուկրաինայում վախենում են ընտրություններում Թրամփի հաղթանակից

Ուկրաինան չի վախենում ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից։ ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուներից ոչ մեկը չի ցանկանում թույլ տալ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթի պատերազմում, իտալական Corriere Della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, հայտնում է РБК-Украина-ն։

«Չենք վախենում, գրեթե երեք տարվա պատերազմից հետո, ի՞նչ անենք։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը մեզ համար մեծ նշանակություն ունի, նա մեր գլխավոր դաշնակիցն է։ Եվ մենք շատ լավ գիտենք, որ ամերիկյան հասարակությունը մեզ հետ է»,- ասել է Երմակը։

Նա հիշեցրել է նախագահ Վլադիմիր Զելենսկիի վերջին հանդիպումները Ջո Բայդենի և Քամալա Հարիսի հետ, որոնք, ըստ նրա, «ջերմ են եղել»։

Միևնույն ժամանակ նա ասել է, որ Զելենսկիի հանդիպումը Թրամփի հետ նույնպես «շատ լավ է անցել»։

«Ես ներկա էի, չեմ մանրամասնի, դա փակ դռների հետևում էր, բայց կարող եմ ասել, որ մենք վերադարձանք Միացյալ Նահանգներից՝ վստահ լինելով, որ երկու թեկնածուներից և ոչ մեկը չի ցանկանում թույլ տալ Պուտինին հաղթել այս պատերազմում, և որ ռազմական աջակցությունը կերկարաձգվի», - նշել է Զելենսկիի գրասենյակի ղեկավարը։

 

  • Կիսվել: