շաբաթ, փետրվար 8
8 / 2 / 2025
Զելենսկիի դերը մշտապես ավելի շատ օգնություն պահանջելն է. Լեհաստանի ՊՆ ղեկավար

Զելենսկիի դերը մշտապես ավելի շատ օգնություն պահանջելն է. Լեհաստանի ՊՆ ղեկավար

Լեհաստանի բնակիչները հոգնել են Ուկրաինայի՝ թանկարժեք հյուրանոցներում հանգստացող  քաղաքացիների պահվածքից, հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Լեհ հասարակությունում հոգնածություն կա, և դա բնական է, հատկապես, երբ մարդիկ այստեղ տեսնում են երիտասարդ ուկրաինացիների, որոնք վարում են նորագույն մեքենաներ կամ հանգստանում հինգաստղանի հյուրանոցներում»,-ասել է նախարարը Financial Times-ին:

Նշվում է, որ Կիևի և Վարշավայի միջև տարաձայնությունների ևս մեկ պատճառ է մնում Ուկրաինայի իշխանությունների մշտական ​​պահանջը՝ ավելացնել զենքի մատակարարումները։ Այդ կապակցությամբ նախարարը կոչ է արել Ուկրաինայի ղեկավարությանը հաշվի առնել, որ Լեհաստանը չի կարող իր ողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային։

«Մի կողմից ես հասկանում եմ Զելենսկիին, քանի որ նրա դերը մշտապես ավելի շատ օգնություն պահանջելն է։ Բայց ես նաև կարծում եմ, որ և՛ նա, և՛ Ուկրաինան պետք է հիշեն, որ երբ ուրիշները միայն սաղավարտներ էին ուղարկում, մենք արդեն տանկեր էինք ուղարկում»,ասել է Կոսինյակ-Կամիշը:

 

  • Կիսվել: