երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Զարիֆը չեղարկել է իր այցը Վիեննա

Զարիֆը չեղարկել է իր այցը Վիեննա

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չեղարկել է մայիսի 15-ին նախատեսված այցը Վիեննա, գրում է parstoday.com-ը:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Սաիդ Խաթիբզադեն Զարիֆի  Վիեննա կատարելիք այցի չեղարկման մասին ասել է.«Պարոն Զարիֆը նպատակահարմար չի գտել այս պայմաններում այցելել Վիեննա»:

Այսօր ավստիրական աղբյուրներ հղում անելով Վիեննայի արտգործնախարարությանը հայտարարել են,որ  ավստրիական կառավարական շինությունների վրա  Սիոնիստական ռեժիմի դրոշները բարձրացվելու պատճառով,Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չեղարկել է մայիսի 15-ին նախատեսված այցը Ավստրիա:

  • Կիսվել: