շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Զապորոժիեի շարունակական հրետակոծությունները կարող են հանգեցնել ռադիացիոն աղետի. ԱԷՄԳ

Զապորոժիեի շարունակական հրետակոծությունները կարող են հանգեցնել ռադիացիոն աղետի. ԱԷՄԳ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հրապարակել է զեկույց՝ Զապորոժիեի վերաբերյալ։ Զեկույցում փորձագետներն արձանագրել են, որ կես տարի առաջ ռուսների վերահսկողության տակ անցած կայանն այս ընթացքում մի քանի հարված է կրել, և տեղում անվտանգությունը կայուն չէ։

՛՛Թեև կայանի շարունակական հրետակոծությունները դեռ արտակարգ իրավիճակ չեն ստեղծել, բայց կարող են հանգեցնել ռադիացիոն աղետի՛՛,-նշել են ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները՝ չհստակեցնելով, սակայն, թե ստեղծված իրավիճակում կողմերից ո՛րն է մեղավոր:

Այնուամենայնիվ, գործակալության տեսչությունները հաստատել են կայանի տարածքում գտնվող ռուսական զինտեխնիկայի փաստը, տեղում ականատես են եղել հրթիռակոծության, ուստի կոչ են արել ատոմակայանի շրջակայքում սահմանել անվտանգության գոտի:

 

  • Կիսվել: