Զապորոժիեի ատոմակայանում միջուկային անվտանգության իրավիճակը վատթարանում է. Գրոսսի
Զապորոժիեի ատոմակայանում միջուկային անվտանգության իրավիճակը վատթարանում է կայանի տարածքում գտնվող ճանապարհին անօդաչու թռչող սարքի հարվածից հետո: Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Նշենք, որ երեքշաբթի ԱԷՄԳ-ն զեկուցել էր օգոստոսի 11-ին Զապորոժիեի ատոմակայանի հովացման աշտարակի նախնական գնահատման մասին, որը վնասվել էր օգոստոսի 11-ին բռնկված հրդեհից:
Գործակալությունը նշել է, որ իր ներկայացուցիչները ստուգել են ռուս զինվորականների կողմից վերահսկվող կայանի վնասված օբյեկտը, սակայն հրդեհի պատճառների մասին վերջնական եզրակացություններ դեռ չեն արվել։
Մոսկվան և Կիևը ավելի վաղ մեղադրանքներ էին փոխանակել հրդեհի առնչությամբ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները ծրագրում են հարձակվել Կուրսկի և Զապորոժիեի ԱԷԿ-ների վրա:
Նշենք նաև, որ հայտնել էինք՝ ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ կազմակերպության ղեկավարը մտահոգություն է հայտնել Զապորոժիեի և Կուրսկի կայանների անվտանգության կապակցությամբ: