ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զապորոժիեի ատոմակայանի հրթիռակոծման պատճառով ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտանետումը կարող է ազդել ամբողջ Եվրոպայի վրա. ՌԴ-ն զգուշացնում է

Զապորոժիեի ատոմակայանի հրթիռակոծման պատճառով ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտանետումը կարող է ազդել ամբողջ Եվրոպայի վրա. ՌԴ-ն զգուշացնում է

Ուկրաինացի զինվորականների կողմից Զապորոժիեի ատոմակայանի հրթիռակոծման պատճառով ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտանետումը կարող է ազդել ամբողջ Եվրոպայի վրա։ Այս մասին զգուշացրել է Ռուսաստանի Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։Ուկրաինացի զինվորականների կողմից Զապորոժիեի ատոմակայանի հրթիռակոծման պատճառով ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտանետումը կարող է ազդել ամբողջ Եվրոպայի վրա։ Այս մասին զգուշացրել է Ռուսաստանի Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։

Նրա խոսքով՝  ի սկզբանե համաշխարհային հանրությունը անհանգստացած չէր ատոմակայանի գնդակոծությունից, քանի որ ԱՄՆ-ի փորձագետները գնահատել են ռադիացիայի տարածման վտանգը, երբ խոշոր տրամաչափի արկերը հարվածում են սպառված միջուկային վառելիքի տարաներին՝ ասելով, որ դա էական ազդեցություն չունի։

«Սակայն մեր փորձագետների կողմից իրականացված ռադիացիոն իրավիճակի զարգացման կանխատեսումը, որը հետագայում հաստատվեց եվրոպական համապատասխան գիտական ​​կազմակերպությունների կողմից, ցույց տվեց, որ ռադիոակտիվ նյութերի արտանետումը կազդի գրեթե ողջ Եվրոպայի վրա»,- ռադիացիոն անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ գեներալը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտնել է, որ Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը վերահսկելի է, ռադիացիոն ֆոնը կարգին է: Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը, ըստ նրա, մարդկության պատմության մեջ առաջինն է, որ գտնվում է մարտական ​​գոտում։

 

  • Կիսվել: