Զապորոժիեի ԱԷԿ-ում վերանորոգվում են վնասված էլեկտրահաղորդման գծերը. Գրոսսի
Զապորոժիեի ԱԷԿ-ում մեկնարկել է վնասված էլեկտրահաղորդման գծերի վերանորոգումը: Այս մասին հայտնել Է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:
Նա, մասնավորապես, նշել է. «Չորսշաբաթյա անջատումից հետո սկսվել են ատոմակայանի արտաքին էներգամատակարարման վնասված գծերի վերանորոգման աշխատանքները։ Առանձին հատվածներում հրադադարի հաստատումը թույլ է տվել շարունակել աշխատանքները»:
ԱԷՄԳ-ում հստակեցրել են, որ արտաքին էլեկտրամատակարարման վերականգնումը վճռորոշ նշանակություն ունի միջուկային անվտանգության համար:
Նշվում է, որ թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը ԱԷՄԳ-ի հետ կառուցողական փոխգործակցություն են ունեցել՝ ապահովելու վերանորոգման համալիր ծրագրի իրականացումը:
Սեպտեմբերի 23-ին Զապորոժիեի ԱԷԿ-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Եվգենյա Յաշինան հայտնել էր, որ կայանն անջատվել է էներգամատակարարման վերջին արտաքին գծից և անցել պահուստային սնուցման:


