երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Զապորոժիեի ԱԷԿ-ում կրակի դադարեցման որոշում պետք է կայացնեն Ուկրաինան ու Ռուսաստանը, այլ ոչ ՄԱԿ-ի ԱԽ-ն. Դյուժարիկ

Զապորոժիեի ԱԷԿ-ում կրակի դադարեցման որոշում պետք է կայացնեն Ուկրաինան ու Ռուսաստանը, այլ ոչ ՄԱԿ-ի ԱԽ-ն. Դյուժարիկ

Զապորոժիեի ԱԷԿ-ում և նրա շրջակայքում հրադադարի մասին որոշում կայացնելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև չի պահանջվում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողություններն ատոմակայանում և հարակից տարածքներում: Նա նաև կոչ է անում ռուսական և ուկրաինական ուժերին՝ խոստանալ ռազմական գործողություններ չանցկացնել՛՛:

Ըստ Դյուժարիկի՝ կրակի դադարեցման որոշում պետք է կայացնեն Ուկրաինան ու Ռուսաստանը, այլ ոչ ԱԽ-ն:

 

  • Կիսվել: