շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Զապորոժիեի ԱԷԿ-ն ամբողջությամբ հոսանքազրկվել է

Զապորոժիեի ԱԷԿ-ն ամբողջությամբ հոսանքազրկվել է

Գիշերային հրետակոծության ժամանակ վնասվել է էլեկտրահաղորդման գիծը, ինչի հետևանքով Զապորոժիեի ատոմակայանը հոսանքազրկվել է և անցել է դիզելային գեներատորների օգտագործման, տեղեկացնում է ՛՛Настоящее время՛՛-ն:

Նշվում է, որ Ուկրաինական ՛՛Էներգոատոմը՛՛ դրանում մեղադրել է ռուսական կողմին և ասել, որ այս ռեժիմով գեներատորների շահագործման համար վառելիքի պաշարները կբավականացնեն տասը օր։ ՛՛Գնդակոծությունների և բոլոր գծերի վնասման պայմաններում էներգաբլոկները գործարկելու ծրագրերն անիրատեսական են՛՛,-ասել են ընկերությունում։

Զապորոժիեի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովն էներգամատակարարման գիծը գնդակոծելու և վնասելու համար մեղադրել է ուկրաինական կողմին:

  • Կիսվել: