երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօր բազմաթիվ պայթյուններ են գրանցվում. ՄԱԳԱՏԷ

Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօր բազմաթիվ պայթյուններ են գրանցվում. ՄԱԳԱՏԷ

Զապորոժիեյի ատոմակայանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն ամեն օր բազմաթիվ պայթյուններ են գրանցում, այդ թվում՝ ատոմակայանի մոտ, հայտնել են ՄԱԳԱՏԷ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Զապորոժիեի ԱԷԿ-ում, որտեղ ընդհանուր իրավիճակը մնում է անկայուն՝ առաջնագծում գտնվելու պատճառով, ՄԱԳԱՏԷ-ի թիմը գրանցել է բազմաթիվ պայթյուններ, որոնք ամեն օր տեղի են ունենում, այդ թվում՝ ինչպես ատոմակայանի մոտ, այնպես էլ նրանից միջին հեռավորության վրա»,- ասված է ՄԱԳԱՏԷ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ 2022 թվականի հոկտեմբերից ատոմակայանը Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ է։ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ում են գտնվում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ գործակալության գլխավոր տնօրենի՝ ատոմակայան կատարած առաջին այցից հետո:

  • Կիսվել: