Զախարովան մեկնաբանել է ՌԴ-ի հետ բանակցությունների դադարեցման մասին Ուկրաինայի հայտարարությունը
Մոսկվայի հետ խաղաղության բանակցությունների դադարեցման մասին խոստովանությունը ցույց է տալիս Կիևի կողմից խաղաղության ցանկության բացակայությունը: Այս մասին, պատասխանելով «Իզվեստիա»-ի հարցին, ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա խոստովանություն է, որ Զելենսկիի ռեժիմը խաղաղության որևէ անկեղծ ցանկություն ցուցադրելու մտադրություն չուներ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիևը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունները դադարեցվել են մինչև տարեվերջ՝ «առաջընթացի բացակայության» պատճառով։
Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան պնդել է, որ Մոսկվան, իբր, անտեսել է կառուցողական երկխոսության փորձերը՝ սահմանափակվելով «պաշտոնական առաջարկներով» և չկարողանալով ձեռնարկել կոնկրետ քայլեր։


