չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Զախարովան հայտնել է, որ ՌԴ-Ուկրաինա բակցությունները շարունակվում են առցանց ձևաչափով

Զախարովան հայտնել է, որ ՌԴ-Ուկրաինա բակցությունները շարունակվում են առցանց ձևաչափով

Այսօր ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են բանակցությունները առցանց ձևաչափով: 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Շարունակվում են ռուս-ուկրաինական բանակցություններն Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ պայմանագրի վերաբերյալ: Դրանք ընթանում են առցանց ձևաչափով՛՛:

Զախարովան միևնույն ժամանակ նշել է, որ ուկրաինական պատվիրակությունը ՛՛ջանքեր է գործադրում ոչ թե պայմանավորվածություններ ձեռք բերելու, այլ բանակցությունները ձգձգելու ուղղությամբ՛՛:

 

 

  • Կիսվել: