ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Զախարովան արձագանքել է Զելենսկիի խոսքերին՝ «Ազովստալից» զինվորների տարհանման առնչությամբ

Զախարովան արձագանքել է Զելենսկիի խոսքերին՝ «Ազովստալից» զինվորների տարհանման առնչությամբ

Կիևի վարչակարգը Ռուսաստանի կողմից առաջարկված «Ազովստալ» գործարանի տարածքից «Ազովի» մարտիկների դուրսբերման պլանի իրականացումը ներկայացնում է որպես «զորքերի փրկության» իր հատուկ օպերացիա։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում։

«Ես տեսել եմ այդ հայտարարությունները, և, իհարկե, դա գլուխգործոց է, «Կվարտալ 95»-ի ստեղծողների հեղինակությամբ: Ինձ մոտ տպավորություն է, որ նրանք նոր սերիալ կամ տեքստ են գրում իրենց հերթական կորպորատիվի համար», – նշել է դիվանագետը:

Մարիա Զախարովան նշել է, որ Կիևը «Ազովստալից» ուկրաինացի զինվորների գերի հանձնվելը, որը Ռուսաստանն առաջարկում էր մեկ ամիս շարունակ, ներկայացնում է որպես մարդասիրական բնույթի իր սեփական գործողություն։ Զախարովայի խոսքով՝ «դրանով Կիևի իշխանությունները ցույց են տալիս իրենց քարոզչությունը՝ հիմնված ստի վրա»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում հայտնել էր, որ «Ազովստալից» տարհանումը շարունակվում է, և գործողությունը ղեկավարում են ուկրաինացի զինվորականները և հետախույզները, ներգրավված են միջազգային միջնորդներ։

Հիշեցնենք՝ «Ազովստալից» դուրս եկած շուրջ 300 ուկրաինացի զինվորականներին տեղափոխել են ռուսական ուժերի վերահսկողության տակ գտնվող Օլենևկա բնակավայրի ուղղիչ գաղութ։ Վիրավորները պետք է բժշկական օգնություն ստանան։

  • Կիսվել: