շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զախարովան անպարկեշտ է որակել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Բայդենի ելույթը

Զախարովան անպարկեշտ է որակել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Բայդենի ելույթը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «անպարկեշտ» է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում, որի ժամանակ, Զախարովայի խոսքով, նա կեղծ մեջբերումներ է կատարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից միջուկային սպառնալիքի մասին։

«Ես բացարձակ անպարկեշտ եմ համարում այն, ինչ հնչեց նրա ելույթում մեր երկրի շուրջ: Բանն այն է, որ նա սկսել է՝ իբր մեջբերելով Ռուսաստանի նախագահին։ Նա Ռուսաստանի նախագահին է վերագրել խոսքեր, թե մեր երկիրը սպառնում է աշխարհին միջուկային զենքով»,- ասել է Զախարովան «Սոլովյով Live»-ի ուղիղ եթերում՝ հավելելով, որ Բայդենի խոսքերն ընդամենը «քարոզչական կապեր են, որ փաթաթվում են հանրության վզին՝ տարածվելով ամերիկյան լրատվամիջոցներով»։

Հիշեցնենք՝ Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում պնդել էր, որ Մոսկվան հանդես է եկել «միջուկային զենք օգտագործելու բացահայտ սպառնալիքներով ընդդեմ Եվրոպայի»։

  • Կիսվել: