հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Յուրաքանչյուր 5 րոպեն մեկ Եմենում մահանում է մեկ երեխա

Յուրաքանչյուր 5 րոպեն մեկ Եմենում մահանում է մեկ երեխա

Եմենի ազգային փրկության կառավարության խոսնակը հայտնել է, որ սննդի պակասի և վարակիչ հիվանդությունների պատճառով, յուրաքանչյուր 5 րոպեն մեկ այդ երկրում մահանում է մեկ երեխա, գրում է parstoday.com-ը:

«Ալ-Մասիրա » հեռուստաընկերության հաղորդման համաձայն,  Եմենի առողջապահության նախարարության խոսնակ Յուսուֆ ալ-Հազրին երկրում հումանիտար իրավիճակը ճգնաժամային  ​​է համարել, սաուդյան կոալիցիային կոչ անելով վերջ տալ Եմենի շրջափակմանը:

Ըստ Եմենի բժշկական աղբյուրների, անցած ամիս վարակիչ հիվանդությունների, այդ թվում կորոնավիրուսի պատճառով, այդ երկրի հարավային Ադեն քաղաքում մահացել է մոտ 2 հազար երեխա:

Հունիսի 1-ին Ադենում մահացել է 61 մարդ ՝ դենգի տենդի, կորոնավիրուսի և մալարիայի բռնկման պատճառով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ նախազգուշացրել էր Եմենում կորոնավիրուսի տարածման մասին:

 

  • Կիսվել: