հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Յուջի Իվասավան՝ Արդարադատության միջազգային դատարանի նոր նախագահ

Յուջի Իվասավան՝ Արդարադատության միջազգային դատարանի նոր նախագահ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահ է ընտրվել ճապոնացի դատավոր Յուջի Իվասավան: Այս մասին ասված է Դատարանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Իվասավան այդ պաշտոնում ընտրվել է հունվարի 14-ին՝ Նավաֆ Սալամի հրաժարականից հետո, որը լքել է այդ պաշտոնը Լիբանանի վարչապետի պարտականությունները ստանձնելու համար:

Սալամի նախագահության ժամկետը պետք է ավարտվեր 2027 թվականի փետրվարի 5-ին։ Մինչև այդ ժամկետը միջազգային դատարան նախագահի պաշտոնը կստանձնի Յուջի Իվասավան։ Նա դատարանի անդամ է 2018 թվականի հունիսի 22-ից, նախկինում աշխատել է որպես միջազգային իրավունքի պրոֆեսոր Տոկիոյի համալսարանում և եղել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի նախագահը:

 

  • Կիսվել: