Ըստ Թրամփի՝ Ուկրաինայում ընտրություններ անցնացնելու ժամանակն է
Կարծում եմ՝ ժամանակն է Ուկրաինայում ընտրություններ անցկացնել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք օգտագործում են պատերազմը՝ ընտրություններ անցկացնելուց խուսափելու համար։ Եվ գուցե Զելենսկին հաղթի։ Չգիտեմ՝ ով կհաղթի։ Գիտե՞ք՝ նրանք խոսում են ժողովրդավարության մասին, բայց ինչ-որ պահի դա այլևս ժողովրդավարություն չէ»:
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Զելենսկին նախագիծը չի կարդացել։
«Հավանաբար, Զելենսկին նախագիծը կարդացել է երեկ երեկոյան։ Լավ կլիներ, որ նա կարդար այն: Նրա մարդկանց շատ դուր եկավ առաջարկը, բայց ասացին, որ Զելենսկին դեռ չի կարդացել այն»,-ասել է նա և հավելել, որ Ռուսաստանն ավելի ուժեղ բանակցային դիրք ունի, քան Ուկրաինան։
«Եվրոպան չի կարողանում բավարար կերպով լուծել Ուկրաինայի հակամարտության հիմնական խնդիրը Ուկրաինայում իրավիճակը կարող էր վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի, բայց հիմա դա, հավանաբար, տեղի չի ունենալու»,-նշել է Թրամփը:


