երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ըստ սոցհարցման՝ ամերիկացիների մեծ մասը պատրաստ է քվեարկել Թրամփի օգտին

Ըստ սոցհարցման՝ ամերիկացիների մեծ մասը պատրաստ է քվեարկել Թրամփի օգտին

Ամերիկացի ընտրողների մեծամասնությունը պատրաստ է քվեարկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտին։ Այս մասին են վկայում սոցհարցման արդյունքները, որն անցկացրել է New York Times-ը՝ Sienna College հետազոտական կազմակերպության հետ համատեղ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Այսպես, ըստ շաբաթ օրը հրապարակված աղյուսակային տեղեկատվության՝ եթե ԱՄՆ ընտրություններն անցկացվեին քվեարկության օրը, ամերիկացի ընտրողների 48%-ը կքվեարկեր Թրամփի օգտին, իսկ 43%-ը՝ Բայդենի օգտին:

Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել սպիտակամորթ ընտրողների 53%-ը, ծագումով լատինաամերիկացիների 46%-ը, աֆրոամերիկացիների 23%-ը։

Բայդենը, ընդհակառակը, ստացել է աֆրոամերիկացիների ձայների 66%-ը, մնացած բոլոր խմբերում հետ է մնացել իր մրցակցից՝ ստանալով սպիտակամորթ և լատինաամերիկյան ընտրազանգվածի 40%-ի աջակցությունը։

Հարցումն անցկացվել է 2024 թվականի փետրվարի 25-ից 28-ը գրանցված 980 ընտրողի շրջանում։

 

  • Կիսվել: