չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ըստ Մակրոնի՝ Կոսովոյում իրավիճակի սրման մեղավորը տեղի իշխանություններն են

Ըստ Մակրոնի՝ Կոսովոյում իրավիճակի սրման մեղավորը տեղի իշխանություններն են

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ակնհայտ է ինքնահռչակ Կոսովոյի իշխանությունների պատասխանատվությունը տարածաշրջանում ստեղծված լարվածության հարցում:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Կոսովոյի իշխանությունները որոշել են չկատարել Եվրամիության միջնորդությամբ կնքված համաձայնագիրը, որը հնարավորություն է տվել զգալի առաջընթացի հասնել Կոսովոյի հարցում: Մենք տարածաշրջանի իշխանություններին հստակ հասկացրել ենք, որ ստեղծված իրավիճակում ընտրություններ անցկացնելը սխալ էր՛՛:

Մակրոնը նաև ասել է, որ հինգշաբթի Քիշնևում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում մտադիր է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և ինքնահռչակ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ՝ քննարկելու իրավիճակը։

Իր հերթին Կուրտին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ:

 

  • Կիսվել: