չորեքշաբթի, մարտ 12
12 / 3 / 2025
Ըստ ՄԱԿ-ի՝ պաղեստինցիներին վերաբնակեցնելու Թրամփի ծրագիրն անօրինական է

Ըստ ՄԱԿ-ի՝ պաղեստինցիներին վերաբնակեցնելու Թրամփի ծրագիրն անօրինական է

Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիներին վերաբնակեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը խախտում է միջազգային իրավունքը։ Այս մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (HRC) կողմից ստեղծված անկախ հանձնաժողովի նախագահ Նավի Փիլայը։

Նա, մասնավորապես, նշել է. «Թրամփը չափազանց վատ է հասկանում միջազգային իրավունքը։ Օկուպացված տարածքում ապրող մի խումբ մարդկանց բռնի տեղահանումը միջազգային իրավունքի խախտում է և հավասարազոր է էթնիկական զտումների»:

Փիլայը նաև հավելել է, որ «ոչ մի օրինական ճանապարհ» չկա՝ իրականացնելու Թրամփի՝ պաղեստինցիներին Գազայից հեռացնելու և այն ԱՄՆ-ի սեփականությանը փոխանցելու գաղափարը։

  • Կիսվել: