Ըստ Լուկաշենկոյի՝ բելառուսներն ապրում են դրախտում
բելառուսներն ապրում են դրախտում՝ համեմատած աշխարհի այլ երկրների բնակիչների հետ: Այս մասին Գրոդնենսկի մարզում տեղի ունեցած տոնակատարության ժամանակ իր ելույթում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա նշել է, որ Բելառուսը «հացի երկիր և խաղաղության տարածք» է:
Բելառուսի նախագահը համերկրացիներին կոչ է արել «պահպանել իրենց հողը» և շնորհակալություն է հայտնել «խաղաղություն և հանգստություն պահպանելու և երկիրը հացով ապահովելու համար»:
Լուկաշենկոն հավելել է, որ իր երկրիրը «կայունության և անվտանգության բռնապետություն» է։ Նա նշել է, որ օտարերկրացիները հաճույքով են գնում Բելառուս և ընդգծում են երկրի մաքրությունը, անվտանգությունն ու հարմարավետությունը: