շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ըստ լեհական կայքի՝ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստանին

Ըստ լեհական կայքի՝ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստանին

Ռուսաստանը նախորդ ուրբաթ օրվանից դադարեցրել է բնական գազի մատակարարումը Լեհաստանին, այն բանից հետո, երբ լեհական կողմը հրաժարվել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով լեհական Onet լրատվական կայքի տեղեկությունները:

«Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստանին, որն իրականացվում էր Յամալյան պայմանագրի համաձայն», - հաղորդել է լեհական պորտալը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը այսուհետ ռուսական ռուբլով է գազ վաճառելու եվրոպական և այլ «ոչ բարեկամական» երկրներին:

  • Կիսվել: