ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ըստ Կղավելաշվիլիի` Թրամփը խոստացել է կապ հաստատել իր հետ

Ըստ Կղավելաշվիլիի` Թրամփը խոստացել է կապ հաստատել իր հետ

«ԱՄՆ նախագահին ես ասացի` ժամանակն է, որ մեր հարաբերությունները սկսվեն նոր էջից, նա խոստացավ ինձ, որ կվերադառնա այդ հարցին և կկապվի ինձ հետ»: Այս մասին լրագրողներին ասել է Նյու Յորքում գտնվող՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, գրում է aliq.ge-ն:

Կղավելաշվիլին ասել է, որ հավանաբար հանրությունը հետաքրքրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կազմակերպած ընթրիքով, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահին։

«Նա խոստացավ, որ անպայման կվերադառնա այդ թեմային և կկապվի ինձ հետ։ Սպասենք նրա պատասխանին։ Մենք բազմաթիվ այլ հանդիպումներ ունեցանք վարչակազմի անդամների, առևտրի նախարարի հետ», — ասել է Կղավելաշվիլին։

Նա սեպտեմբերի 25-ին վրացերեն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում։ Իր ելույթում այս անգամ Կղավելաշվիլին չի անդրադարձել ներքաղաքական հարցերին։

 

  • Կիսվել: