հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ըստ Իսրայելի նախագահի՝ Իրանը ներգրավված է իր երկրի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման գործում

Ըստ Իսրայելի նախագահի՝ Իրանը ներգրավված է իր երկրի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման գործում

Այսօր մենք տեսանք ՀԱՄԱՍ-ի իրական դեմքը՝ ահաբեկչական բանակ, որի միակ նպատակը անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների սառնասրտորեն սպանությունն է: Այս մասին ասել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը՝ տեսակետ բհայտնելով, թե Իրանը ներգրավված է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման գործում:

՛՛Իրանցի պրոքսի-հրամանատարների աջակցությամբ և առաջնորդությամբ նրանք իրականացրեցին չհրահրված, նողկալի հարձակում հրեական պետության վրա՝ հրեաների համար սուրբ օրը։

Անմեղ խաղաղ բնակիչներ սպանվել և վիրավորվել են, իսկ շատերը դեռևս ենթարկվում են հարձակման՛՛,-գրել է Իսրայելի նախագահն իր թվիթերյան էջում։

Նա նաև հավելել է, որ Իսրայելը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՛՛վերացնելու այս վտանգը՛՛ և կոչ է արել երկրներին միանշանակ դատապարտել ՀԱՄԱՍ-ին, ինչպես նաև ՛՛Իրանում նրանց դաշնակիցներին և աջակիցներին՛՛:

 

 

  • Կիսվել: