հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ըստ էության՝ ԱՄՆ-ն ընդունում է, որ «Հյուսիսային հոսք»-ի պայթյուններն իր ձեռքի գործն են. Լավրով

Ըստ էության՝ ԱՄՆ-ն ընդունում է, որ «Հյուսիսային հոսք»-ի պայթյուններն իր ձեռքի գործն են. Լավրով

ԱՄՆ պաշտոնյաներն իրենց հայտարարություններում, ըստ էության, ընդունում են, որ «Հյուսիսային հոսքի» պայթյուններն իրենց ձեռքի գործն են, և հաճույքով են խոսում այդ մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Իրականում ամերիկացի պաշտոնյաները խոստովանում են, որ «Հյուսիսային հոսք 1»-ում և «Հյուսիսային հոսք 2»-ում տեղի ունեցած պայթյուններն իրենց ձեռքի գործն էին: Այժմ նրանք նույնիսկ հաճույքով են խոսում այդ մասին»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն որոշել է, որ վերջին 20-30 տարվա ընթացքում Ռուսաստանը «չափազանց լավ» է համագործակցում Գերմանիայի հետ։

«Ավելի ճիշտ՝ նա (Գերմանիան) է չափազանց լավ համագործակցում մեզ (Ռուսաստանի) հետ, և որ ստեղծվել է հզոր դաշինք՝ հիմնված մեր էներգետիկ ռեսուրսների և գերմանական տեխնոլոգիաների վրա։ Այն սկսեց սպառնալ բազմաթիվ ամերիկյան կորպորացիաների մենաշնորհային դիրքին։ Ուստի անհրաժեշտ էր այն ինչ-որ կերպ ոչնչացնել՝ ուղիղ իմաստով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նա նաև նշել է. «Այստեղ մի պահ կա կապված այն փաստի հետ, որ երկրների միջև բարեկամությունը, նրանց միջև ազգային հաշտեցումը, ինչպես եղավ ռուսների և գերմանացիների միջև, դարձել է «կոկորդին մնացած ոսկոր» նրանց համար, ովքեր չեն ցանկանում, որ այս մոլորակի վրա ինչ-որ մեկը հայտնվի և մրցի այն գլխավոր հեգեմոնի հետ,ինչպիսին իրեն հռչակել է ԱՄՆ-ն»։

Հունվարի 27-ին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդն ասել է, որ «(ԱՄՆ) վարչակազմը շատ գոհ է»՝ իմանալով, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարը չի աշխատի։

Սեպտեմբերի 27-ին Nord Stream AG-ն հաղորդել է «աննախադեպ ավերածությունների» մասին, որոնք տեղի են ունեցել նախօրեին «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» ծովային գազատարների երեք խողովակների վրա:Շվեդ սեյսմոլոգները սեպտեմբերի 26-ին երկու պայթյուն են գրանցել խողովակաշարի երթուղիների երկայնքով։ Շվեդիայի դատախազությունը նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ գազատարների վրա պայթյունները դիվերսիա են։ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հարուցել է միջազգային ահաբեկչական ակտի վերաբերյալ գործ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: