ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ըստ աղբյուրների, ՌԴ-ում ինքնաթիռի կործանման պատճառ կարող է լինել ահաբեկչությունը

Ըստ աղբյուրների, ՌԴ-ում ինքնաթիռի կործանման պատճառ կարող է լինել ահաբեկչությունը

«ВЧК-ОГПУ» անանուն տելեգրամ ալիքը պնդում է, որ Տվերի մարզում վթարի ենթարկված բիզնես-ջեթում եղել է Վագներ ՄՌԿ-ի հրամանատար Դմիտրի Ուտկինը։

Ուտկինը Եվգենի Պրիգոժինի «աջ ձեռքն» է, նրա «Վագներ» ազդականչը  հիմք ծառայել է «Վագներ» ՄՌԿ-ի անվանման համար, հաղորդում է Meduza-ն։

Տվերի մարզում՝ Կուժենկինո գյուղի մոտ, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչելիս վթարի է ենթարկվել Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը։ Ինքնաթիռում եղել է 10 մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում գտնվողները  զոհվել են։ «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը եղել է կործանված ինքնաթիռի ուղևորների թվում, հայտնում է «Ռոսավիացիան»։

Gray Zone տելեգրամ ալիքը, որը կապված է «Վագներ» ՄՌԿ-ի հետ, պնդում է, որ Տվերի մարզում վթարի ենթարկված բիզնես ինքնաթիռը «խոցվել  է Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանում հակաօդային պաշտպանության կրակից»:

«Baza» և «Mash» Telegram ալիքները հայտնել են, որ Տվերի մարզում կործանված Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի վթարի վարկածներից մեկով ահաբեկչություն է դիտարկվում։

  • Կիսվել: