ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Յոթի խմբի երկրներն ակնակալում են, որ Ուկրաինայի օգնության ծավալը կգերազանցի 24 մլրդ դոլարը

Յոթի խմբի երկրներն ակնակալում են, որ Ուկրաինայի օգնության ծավալը կգերազանցի 24 մլրդ դոլարը

Յոթի խմբի երկրներն ակնակալում են, որ Ուկրաինայի լրացուցիչ օգնության ընդհանուր ծավալն ընթացիկ տարում եւ դրանից հետո կգերազանցի 24 միլիարդ դոլարը: Այդ մասին ասված Է «յոթնյակի» ֆինանսական գերատեսչությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավաների հանդիպման արդյունքներով տարածված հայտարաության մեջ, հանդիպում, որը տեղի Է ունեցել ապրիլի 20-ին Վաշինգտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հիմնվելով G7-ի ֆինանսների նախարարների 2022 թվականի փետրվաի 14-ի հայտարության վրա՝ միջազգային հանարակցության հետ մեկտեղ մենք տրամադրել ենք կամ խոստացել ենք տրամադրել զգալի լրացուցիչ օգնություն ինչպես ֆինանսական, այնպես Էլ նյութական արտահայտությամբ, որը կգերազանցի 24 միլիարդ դոլարը 2022 թվականին եւ դրանից հետո»,- ասված Է Գերմանայի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում:

Յոթի խմբի երկրները գործընկերների հետ կշարունակեն պայքարել տնտեսական դժվարությունների դեմ, որնոք առաջանում են Ուկրաինայի շուրջ իրադրության պատճառով, ասված Է հայտարարության մեջ: G7-ում նաեւ միջազգայն ֆինանսական ինստիտուտներին կոչ են արել «շտապ մեծացնելու օժանդակությունը պարենային անվտանգության եւ գյուղատնտեսական արտադրության ոլորտում» եւ  օգնություն ցույց տալու առավել խոցելի երկրներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

  • Կիսվել: