կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Յոթի խմբի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա անվտանգության հատուկ միջոցների պայմաններում. DPA

Յոթի խմբի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա անվտանգության հատուկ միջոցների պայմաններում. DPA

Յոթի խմբի (G7) երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը կկայանա մայիսի 12 – 14-ը Գերմանիայի հյուսիսի Վանգելսում (Շլեզվիգ Հոլշտայնի Դաշնային Երկրամաս), կանցնի անվտանգության հատուկ միջոցների պայմաններում: Մայիսի 11-ին այդ մասին հաղորդել Է DPA գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը պատրաստվում Է ընդգրկուն գործողության: Պլանն, ինչպես գրում Է DPA-ն, համանման Է այն բանին, ինչ գործել Է 2015 թվականին Լյուբեկում «յոթնյակի» արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարների հանդիպման ժամանակ: Այնտեղ անվտանգությունն ապահովել են իրավապահ մարմինների շուրջ 3,5 հազար աշխատակիցներ ամբողջ երկրից:

Այս տարի այն հյուրանոցի շուրջը տարածքը Վայսենհաուսի շրջանում, որտեղ տեղի կունենան բանակցությունները, լիովին փակված կլինի: Դրոններին նույնպես արգելված Է թռչել հիշայլ տարածքի երկնքում: Ըստ որում G7-ի նախարարական հանդիպման նախօրյակին ոչ մի կարգի ցույցեր չեն գրանցվել իրավասու մամինների կողմից: Ներկայումս Գերմանիան նախագահում Է Յոթի խմբում:

ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կկայանա Վանգելս կոմունայում, որը գտնվում Է Բալթիկ ծովի ափին: Բանակցությունները տեղի կունենան Վայսենհաուս դղյակում, որը 2015 թվականին վերակառուցվել Է հյուրանոցի: Ինչպես սպասվում Է, քննարկման կենտրոնական թեման կդառնա Ուկրաինայի իրադրությունը: Նաեւ նախարարները պլանավորում են քննարկել կլիմայի փոփոխության եւ համավարակի հարցերը:

«Յոթնյակի» երկրների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հունիսի 26 – 28-ը Էլմաու դղյակում՝ Գարմիշ Պարտենկիրխեն քաղաքի մերձակայքում՝ (Բավարիայի Դաշնային Երկրամաս) Գերմանիայի հարավում: 2015 թվականին ԳԴՀ-ն արդեն այնտեղ ընդունել Է G7-ի գագագաթնաժովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: