երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Յոթ զոհ, 110 վիրավոր. ՌԴ զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Չեռնիգովի ուղղությամբ

Յոթ զոհ, 110 վիրավոր. ՌԴ զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Չեռնիգովի ուղղությամբ

Չեռնիգովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը հայտարարել է Չեռնիգովի կենտրոնի վրա հրթիռային հարձակման մասին, տեղեկացնում է УНИАН-ը:

Նշվում է, որ հակառակորդը կարող էր հարվածներ հասցնել շրջկենտրոնին ՛՛Իսկանդեր՛՛ օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգից:

Հարվածն ընկել է Երաժշտական ​​և դրամատիկական թատրոնի վրա: Այրվել է տանիքը, վնասվել են հարևան տների տանիքները, փշրվել են ապակիներ։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարվածի հետևանքով յոթ զոհվածների թվում վեցամյա երեխա է եղել։

Իր հերթին Интерфакс-Украина-ն տեղեկացրել է, որ Չեռնիգովի քաղաքապետ Ալեքսանդր Լոմակոյին հղումով, Չեռնիգովի կենտրոնում հրթիռային հարձակման հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 117-ի։

՛՛Ժամը 15.25-ի դրությամբ Չեռնիգովի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժել է 117 մարդ, նրանցից 7-ը մահացել են՛՛,- գրել է Լոմակոն իր տելեգրամյան ալիքում:

Նա նաեւ հայտնել է, որ օգոստոսի 19-21-ը Չեռնիգովում սգո օրեր են հայտարարվել։

 

  • Կիսվել: