Յոթ ժամում ՌԴ շրջանների ուղղությամբ արձակված ուկրաինական 26 ԱԹՍ է խոցվել. ՌԴ ՊՆ
Յոթ ժամվա ընթացքում Ռուսաստանի շրջանների ուղղությամբ արձակված ուկրաինական 26 ԱԹՍ է խոցվել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
«ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել են 26 Ուկրաինական անօդաչու թռչող սարքեր՝ 11-ը Ղրիմի Հանրապետության տարածքում, 10-ը Բրյանսկի մարզի տարածքում, 4-ը Կուրսկի մարզի տարածքում և 1-ը Բելգորոդի մարզի տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:


