շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Յոթ երկիր պատրաստ է չեղարկել Կոսովոյի ճանաչումը. Սերբիայի նախագահ

Յոթ երկիր պատրաստ է չեղարկել Կոսովոյի ճանաչումը. Սերբիայի նախագահ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ չհրկիզվող պահարանում պահում է ինքնահռչակ Կոսովոյի անկախության ճանաչումը հետ կանչելու վերաբերյալ յոթ չհրապարակված պաշտոնական դիվանագիտական նոտաներ, տեղեկացնումէ  ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Վուչիչը, մասնավորապես, ասել է. ՛՛Ներկայում իմ և արտգործնախարարի չհրկիզվող պահարաններում ճանաչումը հետ կանչելու մասին յոթ փաստաթուղթ կա։ Մենք աշխատում էինք և հաջողել ենք՝ նման փաստաթղթերի քանակը չորսից հասել է յոթի:

Նա նաև հավելել է, որ եթե Պրիշտինան փորձ անի միջազգային կազմակերպություններին անդամակցելու նոր հայտ ներկայացնել, ինքը կհրապարակի փաստաթղթերը:

Նշենք, որ ավելի վաղ Պետդեպում սերբերին հորդորել էին մոռանալ, որ Կոսովոն Սերբիայի մաս է:

  • Կիսվել: