երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ընտրությունների հետաձգումը Վրաստանի կայունության օգտին չէ. Զուրաբիշվիլի

Ընտրությունների հետաձգումը Վրաստանի կայունության օգտին չէ. Զուրաբիշվիլի

Ընտրությունների տեղափոխումը չի նպաստի Վրաստանի կայունությանը։ Բայց իրավիճակն ինքը լուծում կտա։ Այսպես է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի նախաձեռնությունը՝ քննարկելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղափոխումը՝ ելնելով համաճարակաբանական ծանր իրավիճակից, գրում է jnews.ge-ն:

«Ինձ հարցնում են, թե ես ինչ եմ կարծում ընտրությունների մասին: Պատասխանը պարզ է՝ մեզանից է կախված, թե որքանով ենք մենք պատասխանատու այս հարցում: Կարծում եմ, որ ընտրությունների տեղափոխումը չի նպաստի երկրի կայունությանը, և ինչպես մենք դա արել ենք 2020 թվականին, այսօր նույնպես պետք է հնարավորություն լինի համապատասխան միջոցներ ձեռնարկել ընտրական տեղամասերում անվտանգության բոլոր նորմերի ապահովելու համար: Բայց իրավիճակը մեզ լուծում է թելադրում այն դեպքում, եթե մենք չկարողանանք պահպանել կայունության միտումը, որը նկատվում է վերջին օրերին»,- ասել Վրաստանի նախագահը:

Սալոմե Զուրաբիշվիլի խոսքով այսօր չի կարելի նվազեցնել պատվաստումների տեմպը՝ բոլորը պետք է քաղաքացիական պատասխանատվություն դրսևորեն և հավատան, որ մենք կկարողանանք ընտրություններ անցկացնել և դպրոցներ բացել:

 

  • Կիսվել: