չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ընտրություններ անցկացնելու որոշումը կայացնելու են բացառապես ուկրաինացիները. Զելենսկի

Ընտրություններ անցկացնելու որոշումը կայացնելու են բացառապես ուկրաինացիները. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայում նախագահի ընտրության դեպքում Ռուսաստանը կարող է այդ ընթացքում դադարեցնել Ուկրաինայի խորքը հարվածելը:

Զելենսկին նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, որ Հանրապետությունում արդեն հարկավոր է ընտրություններ անցկացնել:

Զելենսկին շեշտել է. ՛՛Պուտինը չէ, որ պետք է որոշի՝ ե՛րբ և ի՛նչ ձևաչափով կանցկացվեն ընտրությունները՛՛:

Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացնելու են բացառապես ուկրաինացիները:

Ըստ Զելենսկու՝ Պուտինը ցանկանում է վերահսկել ընտրությունները ոչ միայն Ռուսաստանում, այլև Ուկրաինայում: ՛՛Մենք չենք ցանկանում, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի՛՛,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը լեհական PAP գործակալության լրագրողների հետ զրույցում:

Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ ինքը չի կառչում իշխանությունից և պատրաստ է գնալ ընտրությունների, երբ այդ թվում՝ գործընկերների օգնությամբ երաշխավորվի երկրի անվտանգությունը: Զելենսկին տեղեկացրել է, որ այժմ աշխատում են ընտրությունների անցկացման հնարավոր տարբերակների ուղղությամբ:

  • Կիսվել: