հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ընդգծել եմ մեր մշտական հանձնառությունը անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու հարցում. Բլինքենը հանդիպել է ԱՄԷ նախագահի հետ

Ընդգծել եմ մեր մշտական հանձնառությունը անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու հարցում. Բլինքենը հանդիպել է ԱՄԷ նախագահի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է մերձավորարևելյան տարածաշրջան։ Նա Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է երկրի նախագահ Մուհամեդ բին Զայեդին, հայտնում են ԶԼՄ-ները:

Բլինքենը հայտնել է, որ քննարկվել են տարածաշրջանում հակամարտության ընդլայնումը կանխելու և Գազայի հումանիտար կարիքները բավարարելու ջանքերը:

՛՛Ես ընդգծել եմ մեր մշտական հանձնառությունը անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու հարցում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: