Ընդդիմությունը հետևում է հեղաշրջման սցենարին, վրաց ժողովուրդը թույլ չի տա նման գործողություններ․ Պապուաշվիլի
Ընդդիմությունը հետևում է պետական հեղաշրջման սցենարին, դա նշանակում է դեմ գնալ սահմանադրական կարգին և ժողովրդավարական ընտրություններին, վրաց ժողովուրդը թույլ չի տա նման գործողություններ: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, հայտնում է Առաջին վրացական ալիքը։
«Ամեն ինչ ընթանում է ճիշտ այն սցենարով, որը, ինչպես նախապես ասել էինք, գրել է ընդդիմությունը։ Սրա մասին խոսեցինք, քանի որ տեխնիկական կառավարության մասին խոսակցություն են ունեցել, սա հիշում ենք 90-ականներից կամ այլ երկրներից, երբ փորձում էին ուժով զավթել իշխանությունը և ինչ-որ տեխնոկրատ կառավարություններ բերել։
Ուստի պատրաստեցին այս ամբողջ տեսարանը՝ ընտրությունները ոչ լեգիտիմ հայտարարելով, տեխնոկրատ կառավարություն ձևավորելով՝ ամեն ինչ պատրաստեցին սրա հետ կապված։ Նրանք գնում են պետական հեղաշրջման սցենարով, և դա, իհարկե, հակասում է սահմանադրական կարգին և ժողովրդավարական ընտրություններին։ Իհարկե, վրաց ժողովուրդը թույլ չի տա նման գործողություններ»,- ասել է Շալվա Պապուաշվիլին