երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ըմբշամարտի ԱԱ․ Մալխաս Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ըմբշամարտի ԱԱ․ Մալխաս Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանին հաղթած հունգարացի ըմբիշը տարավ ևս 4 հաղթանակ և հասավ եզրափակիչ, գրում է armsport.am-ը:

Դա նշանակում է, որ Ամոյանը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն է ստանում և կարող է պայքարել բրոնզե մեդալի համար:

55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանին հաղթած ըմբիշը պարտվել է, ուստի Մկրտչյանը լքում է պայքարը:

  • Կիսվել: