երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
X սոցիալական ցանցը նախատեսում է բոլոր նոր օգտատերերից վճար գանձել

X սոցիալական ցանցը նախատեսում է բոլոր նոր օգտատերերից վճար գանձել

Իլոն Մասկը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ իր X սոցիալական ցանցը նախատեսում է բոլոր նոր օգտատերերից վճար գանձել:

«Ցավոք, նոր օգտատերերի համար գրանցումների հասանելիության համար փոքր վճարը միակ միջոցն է դադարեցնելու բոտերի անողոք հարձակումը: Այսօրվա արհեստական ​​ինտելեկտը հեշտությամբ կարող է անցնել բոտի թեստը», – գրել է Մասկը։

Այնուհետև հրապարակումներից մեկում Մասկը պարզաբանել է, որ գործառույթը կտարածվի միայն նոր օգտատերերի վրա, իսկ «երեք ամսից նրանք կկարողանան անվճար գրել»։

Մասկը չի հստակեցրել, թե որքան է կազմելու վճարը նոր օգտատերերի համար։ Սակայն անցյալ հոկտեմբերից նման վճար արդեն ներդրվել է Նոր Զելանդիայի և Ֆիլիպինների օգտատերերի համար։ Այն տարեկան կազմում էր համապատասխանաբար 1,43 նորզելանդական դոլար և 42,51 ֆիլիպինյան պեսո, որն այն ժամանակ համապատասխանում էր մեկ ամերիկյան դոլարին։

  • Կիսվել: