երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Wildberries-ը կներկայացնի պատվիրելուց հետո գնումը չեղարկելու տարբերակ

Wildberries-ը կներկայացնի պատվիրելուց հետո գնումը չեղարկելու տարբերակ

Wildberries-ը 2024թ․ հունվարին կներկայացնի պատվիրելուց անմիջապես հետո գնումը չեղարկելու տարբերակը։ Տարբերակը հասանելի կլինի կայքում և բջջային հավելվածում։

Առաջին փուլում այն հասանելի կլինի այն հաճախորդներին, որոնք ապրանքներ են գնում հետվճարով․ նրանց թիվը շուրջ 80% է: Հետագայում կոճակի միջոցով պատվերը չեղարկելու հնարավորությունը հասանելի կդառնա բոլոր գնորդների համար։

Պատվերը հնարավոր կլինի պատվիրելուց հետո առաջին ժամվա ընթացքում կամ մինչև վաճառողի կողմից ապրանքի հավաքումը: Ենթադրվում է, որ համապատասխան կոճակը կայքում և բջջային հավելվածում կհայտնվի հունվարին։ Գնորդները դա կտեսնեն «Առաքում» բաժնում՝ ապրանքի քարտի մոտ։

  • Կիսվել: